Փետրվարի 26-27-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի Բանիա Լուկա քաղաքում անցկացված «Ոսկե լուսան» միջազգային թատերական 3-րդ փառատոնին՝ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակային «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացմամբ: Այն ներառված էր «Առանց խոսքի թատրոններ» անվանակարգում և արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ ստանալով «Լավագույն շարժում» մրցանակ:
Նշենք, որ 2015 թվականին նույն մրցանակին արժանացել էր «Այբուբեն» նախագիծը: